Շիրակի մարզում՝ 12 տոկոս, Սյունիքում՝ 16 տոկոս

Շիրակի մարզում՝ 12 տոկոս, Սյունիքում՝ 16 տոկոս

Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը վերջերս հարցումներ է անցկացրել՝ չափելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, նրա նկատմամբ բնակչության վստահությունը: Ըստ նույն աղբյուրների, ամենացածր տոկոսը գրանցվել է Շիրակի մարզում՝ 12 տոկոս և 16 տոկոս վարկանիշ՝ Սյունիքի մարզում: Երևանում, ըստ մեր տեղեկությունների, 43 տոկոս է կազմել: ՊՈԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ, վերլուծելով այդ ամբողջ սոցհարցումների պատկերը, եկել են այն եզրահանգման, որ Երևանի բարձր ցուցանիշը՝ 43 տոկոս, իրենց համար քիչ վստահելի է, քանի որ պայմանավորված է այն հանգամանքով, որ երևանցիները ոչ միայն խուսափում են հարցումներին պատասխանելուց, այլև թաքցնում են իրենց իրական տրամադրությունները:

 

Նույնպիսի ցածր արդյունքներ գրանցվել են նաև մյուս մարզերում, որի պատճառով իշխանությունները մտահոգ են Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սրընթաց անկումով: Փորձում են հասկանալ, վերլուծել պատճառները:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5986.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :