2 հեռուստաընկերություն դատի է տվել ՀՌՀ-ին․ Տիգրան Հակոբյան

2 հեռուստաընկերություն դատի է տվել ՀՌՀ-ին․ Տիգրան Հակոբյան

Մենք նախորդ տարի աննախադեպ մեծ քանակի տուգանքներ ենք կիրառել։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

 

«Մեր կարգավորման տակ գործում են 126 հեռուստա- եւ ռադիոընկերություններ, սակայն ինչքան էլ հաշվենք, 126-ը կարծես Հայաստանում չեն գործում։ Սա մեր կարծիքով օրենսդրության մեջ վրիպակ է, քանի որ հեռուստա- եւ ռադիոընկերություններ են համարվում նաեւ կաբելային օպերատորները, որոնք աուդիովիզուալ ծառայություններ մատուցողներ են։ Եթե հանում ենք 65 կաբելային օպերատորներին, իրականում ունենք 30-ի չափ հեռուստաընկերություն, ունենք նաեւ հեռուստա- եւ ռադիոընկերություններ, որոնք գործում են ըստ պետական պայմանագրերի, այսինքն լիցենզիա մեզանից չեն ստանում»,-նշեց նա։

 

Հակոբյանը մանրամասնեց, թե ինչ դեպքերով են վարույթներ հարուցվել․

 

«Մենք նախորդ տարի աննախադեպ մեծ քանակի տուգանքներ ենք կիրառել։ 2019-ի արդյունքում 12 ընկերության նկատմմաբ 6 միլիոն 200 դրամի չափով։ մենք սկսել ենք լիովին իրականացնել մեր գործառույթները։ եթե նախկինում 12-ից շուտ սարսափ տեսարան ցուցարելու համար հեռուստաընկերությունները չէին պատժվել, անցած տարի պատժվեց մի հեռուստաընկերություն։ Հեռուստաընկերություններից մեկը պատժվել է իսլամը վատ լույսի ներքո ներկայացնելու համար։ Հարցը իրավական դաշտում է, երկու հեռուստաընկերություն եւ մեկ ռադիոընկերություն դատական հայց են ներկայացրել հանձնաժողովի դեմ՝ բողոքարկելով մեր կողմից տուգանքն ու վարույթի հարուցումը, ինչը մեզ ուրախացնում է»։

 

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5721.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 3798 : Ցուցադրված է` 1 - 15 :