«Շիրակի մարզպետի որոշումը ոչ օբյեկտիվ էր, արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին». «Իմ քայլի» պատգամավոր

«Շիրակի մարզպետի որոշումը ոչ օբյեկտիվ էր, արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին». «Իմ քայլի» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է, որ Շւրակի մազրպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր:

«Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր։ Արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին։ Ցավում եմ»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը:

Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։

Այսօր Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։

Հիշեցնենք, որ նախօրեին Առողջապահության նախարար Արսեն Թորոյսնը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին՝ կթողներ Աշոտ Կուրղինյանին:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5164.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4502 : Ցուցադրված է` 1 - 15 :