Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ»

Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախկին օգնական Վահագն Բոյաջյանից հետաքրքրվել է, թե որ արժանիքի համար է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իրեն անվանական զենք նվիրել, որի մասին գրել էր ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքը:  Ի պատասխան` Վահագն Բոյաջյանը հայտնել է. «Այդ տեղեկությունը սուտ է, ես երբեք որևէ մեկից զենք, առավել ևս՝ անվանական, նվեր չեմ ստացել»:

Թերթի այն հարցին՝ արդյոք ներկայումս աշխատանքային հարաբերություններ ունի ԱԱԾ նախկին տնօրենի հետ, արդյոք ներգրավված է նրա ստեղծած հիմնադրամի աշխատանքներում, Բոյաջյանը բացասական պատասխան է  տվեցլ՝ հերքելով այդ ինֆորմացիան ևս:  Թերթը հիշեցրել է, որ հունվարի 12-ին Armtimes.com-ը հրապարակել էր հոդված, որտեղ նշված էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ մի քանի կոնկրետ լրատվամիջոցների կողմից քարոզչական արշավ է իրականացվել, որն, ըստ հոդվածի, ներշնչվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:   Նշվում էր նաև, թե այս գործընթացը համակարգել է Վահագն Բոյաջյանը, ով Վանեցյանի մամուլի խոսնակն էր ԱԱԾ-ում և հիմա էլ նրա PR մենեջերն է: Ըստ հոդվածի՝ ԱԱԾ-ից հեռանալուց առաջ Վանեցյանը Բոյաջյանին անվանական զենք է նվիրել:

Թերթը նաև հիշեցրել է, որ Արթուր Վանեցյանը հայտնել էր, թե հրապարակմամբ արդեն իսկ զբաղվում են իր փաստաբանները:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5163.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4577 : Ցուցադրված է` 1 - 15 :