Կրթության քաղաքականացման հերթական ալիքը. Բոկլոր «նախկիններին» փոխում են ՔՊ-ականներով

Կրթության քաղաքականացման հերթական ալիքը. Բոկլոր «նախկիններին» փոխում են ՔՊ-ականներով

«Փաստ» թերթը գրում է․  «ՀՀ-ում տեղի ոնեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները լծվել են հնարավոր ու անհնար բոլոր ոլորտներում «հեղափոխությունը» տարածելու, այսինքն՝ «իրենցով անելու» բուռն գործընթացին։ 

Այս միտումը բավականին լայն թափով կիրառվեց հատկապես դպրոցների կառավարման խորհուրդների դեպքում, որտեղ զանգվածաբար փոփոխություններ տեղի ունեցան՝ գրեթե բոլոր տեղերում նշանակելով օրվա իշխանությանը հավատարիմ անձանց։ 

Ահա այս գործընթացից հետո իշխանությունը փորձում է նմանօրինակ քաղաքականություն իրականացնել նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 

Մասնավորապես, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ բարձրագույն իշխանության կողմից քաղաքական որոշում է կայացվել բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված բոլոր «նախկիններին», նրանց, որոնք կապված չեն նախկինների հետ, բայց եւ «թրի տակով անցնող» չեն, նույնիսկ չեզոքներին փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով:

Արդյունքում, ինչպես մեզ հետ զրույցում ասում էր ոլորտի փորձագետներից մեկը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր անում է այն, ինչի մեջ ժամանակին մեղադրում էին ՀՀԿ-ին, եւ անձամբ հակադրվում իր այն մտքին, թե կրթության ոլորտը պետք է լինի ապաքաղաքական»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/5156.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :