Ինչո՞ւ գործը չեն արել, նրա համար, որ փակուղու առջև կանգնեմ ու հիմա տանեմ 12.000 եվրո՞ տամ. Ավտոներկրողների բողոքի ակցիան՝ ՊԵԿ-ի դիմաց

Ինչո՞ւ գործը չեն արել, նրա համար, որ փակուղու առջև կանգնեմ ու հիմա տանեմ 12.000 եվրո՞ տամ. Ավտոներկրողների բողոքի ակցիան՝ ՊԵԿ-ի դիմաց

Ավտոներկրողները կրկին հավաքվել են ՊԵԿ շենքի մոտ՝ հերթական անգամ հայտնելու իրենց դժգոհությունը՝ մաքսազերծման բարձր գների հետ կապված:

Նրանց փոխանցմամբ՝ մեքենան արժե 10.000 դոլար, բայց նոր դրույքաչափով 20.000 դոլար պետք է վճարեն: Մաքսատանը քիչ է եղել նաև բրոքերների թիվը, որպեսզի մաքսազերծման գործը կատարվեր:

«Կարող էին մի հատ կնիք դնել ու ասել՝ ախպեր, դու հայտարարագրված ես, մեկ ամիս ժամանակ ունես, հետո կբերես, կմաքսազերծես: Իսկ հիմա արհեստական խնդիրներ են ստեղծվել: Ես իրենց ասած գումարի հետ համաձայն եմ եղել, բա ինչո՞ւ գործը չեն արել ու ինձ խնդրի առջև են կանգնեցրել: Դեկտեմբերի 30-ին ի վիճակի եմ եղել մեքենաս հայտարարագրել, 8000 դրամի փոխարեն՝ 160.000 ուզե՞լ է, ասել եմ՝ ցավդ էլ տանեմ, տալիս եմ, բա ինչո՞ւ չեն արել: Նրա համար, որ փակուղու առջև կանգնեմ ու հիմա տանեմ 12.000 եվրո՞ տամ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավտոներկրողներից մեկը:

Մյուսն էլ, թե՝ «ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին հանդիպել ենք մեկ շաբաթ առաջ: Պատասխանել է, թե ոչինչ չեն կարող անել, մեր մեղավորությունն է, որ բրոքեր չենք գտել: Կառավարության շենքի մոտ նույն պատասխանը տվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

ՀՀ-ում մինչև դեկտեմբերի 30-ն աշխատել է մեկ բրոքեր, հետո ասացին, թե Երևանում էլ բրոքեր կա, գնա վազելով գործերդ արա՝ արի»:

Ավտոներկրողներին հանդիպեց ՊԵԿ ներկայացուցիչը, ով անդրադառնալով մաքսազերծման գներին՝ նշեց. «Եթե դուք ասում եք՝ սահմանված կարգ, և նկատի ունեք մաքսային տարանցումը, երբ Բագրատաշենում գրվում է տարանցման հայտարարագիրը, և ավտոմեքենան հասցվում է նշանակման վայր, այսինքն՝ այն մաքսային մարմին, որտեղ պետք է լինեն ձևակերպումները, գործող օրենսդրության շրջանակներում բավարար չէ, որ դրույքաչափերը ֆիքսվեն: Պետք է լրացվի ուղևորային-մաքսային կամ ապրանքային հայտարարագիր: Ինչ վերաբերում է բրոքերին, ապա կա տարբերություն անձնական օգտագործման, ձեռնարկատիրական և ապրանքային ավտոմեքենաների միջև:

Ապրանքային հայտարարագիրը լրացվում է մաքսային միջնորդի կամ հայտարարագրման միջոցով, իսկ անձնական օգտագործման հայտարարագիրը ներկայացվում է մաքսային մարմինների կողմից՝ օրդերով: Եղել են մի շարք հայտարարություններ, որ տարանցման հայտարարագիրը դա այն է, որը ընդամենն ավտոմեքենան տեղափոխում է մի մաքսային մարմնից՝ մյուսը: 2019թ. դրույքաչափերի համար պետք է ֆիքսվեր ուղևորային կամ ապրանքային հայտարարագիրը: Իսկ մաքսային միջնորդները՝ բրոքերները, մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ են, և հայտարարագրերը լրացրել են բրոքերները, ոչ թե բրոքերը»:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը հանդիպեցին նաև ՊԵԿ նախագահին. «Դավիթ Անանյանի հետ քիչ առաջ խոսեցինք, խնդիրը ներկայացրեցինք, ասաց, որ մեկ օր հետո վերջնական կպատասխանեն մեզ հուզող հարցերին»,- տեղեկացրեցին ավտոներկրողները:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4988.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :