«Ես հաստատում եմ այդ տեղեկությունը». Դավիթ Տոնոյանը՝ բանակում զոհերի թիվը պատմական մինիմումի հասցնելու մասին

«Ես հաստատում եմ այդ տեղեկությունը». Դավիթ Տոնոյանը՝ բանակում զոհերի թիվը պատմական մինիմումի հասցնելու մասին

Ես հաստատում եմ այդ տեղեկությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի 2019 թվականին բանակում զոհերի թիվը պատմական մինիմումի է հասցված:

Դիտարկմանը, որ շատերը հակադարձել են, կասկածի տակ են դրել այդ թվերը, նախարարն արձագանքեց. «Հաշվարկման համակարգի խնդիր կա. ինչն է հաշվարկել նախկինում, ինչն է հաշվարկվում հիմա: Ամբողջությամբ բոլոր դեպքերը հաշվարկվում են»:

Ինչ վերաբերում է նրան, որ բանակում միջանձնային հարաբերությունների հետեւանքով զոհեր են լինում, Դավիթ Տոնոյանն ասաց. «Կարգապահության ամրապնդմամբ եւ մեր սպայական կազմի կրթվածության բարձրացմամբ մենք ամեն ինչին կհասնենք»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4987.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :