Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում ՊԵԿ–ի դիմաց։ Նրանք պահանջում են փոխել ոլորտի քաղաքականությունը և թույլ տալ աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան՝ այստեղ վերասարքավորելու նպատակով։

Ավտոներկրողները դժգոհ են նաև, որ  մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են:

Նրանք նաև պնդում են, որ անհարմարություններ է պատճառում ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ավտոներկրողները դարձյալ բողոքի ակցիա էին անում Պետական եկամուտների կոմիտեի դիմաց: Ակցիայի մասնակիցներին մոտեցել էր ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: Ավտոներկրողներն իրենց պահանջները գրավոր փոխանցեցին՝ մաքսատունը Գյումրիից տեղափոխելու, աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի, բեռնափոխադրման և այլ հարցերի հետ կապված: Այնուհետև ավտոներկրողները հանդիպել էին ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Հանդիպումը, սակայն, չէր գոհացրել նրանց։

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4977.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :