Մանկատները փակեցին, հիմա էլ ծննդատները․ Թորոսյանը չի՞ տեսնում, որ Բուժականից Երևան հասնելը շատ երկար կտևի․ Եղվարդի բնակիչը՝ ծննդատան լուծարման մասին

Մանկատները փակեցին, հիմա էլ ծննդատները․ Թորոսյանը չի՞ տեսնում, որ Բուժականից  Երևան հասնելը շատ երկար կտևի․ Եղվարդի բնակիչը՝ ծննդատան լուծարման մասին

Եղվարդի մորգն էլ են փակել, կերան ժողովրդին։  Այս մասին այսօր Եղվարդի ծննդատան փակման դեմ ակցիայի ժամանակ ասաց բնակիչներից մեկը։

«Առավոտից իրիկուն ասում են՝ Քոչարյան-Քոչարյան․ թող սա տեսնեն՝ ինչ է կատարվում։  Ես հիվանդանոցում մարդ չունեմ, բայց ուզում եմ եղվարդցին ծննդաբերի, ես էլ ուրախանամ։ Այսպե՞ս եք ուզում ժողովրդին հինգ միլիոն դարձնել։ Աշխատատեղ ստեղծեք, երեխա ունենամ, ինչո՞վ պահեմ»,- ասաց նա։

Հիշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ փող ծախսելու տեղ չկա, բնակիչն ասաց, որ փող ծախսելու տեղ շատ կա, բայց փող չկա, թող աշխատանք տա ժողովրդին։

«Տասն հոգի է աշխատում, դրանց էլ հանեց, բա հետո՞։ Թորոսյանը չի՞ տեսնում, որ Բուժականից Երևան հասնելը շատ երկար կտևի։ Թող Թորոսյանի կնոջն այստեղից այնտեղ տանեն։ Մանկատները փակեցին, հիմա էլ՝ ծննդատները»,- նշեց բնակիչը։

«Փաշինյանը կառավարության շենքի դիմաց պառկած ժողովրդի համար ասում էր՝ իրենց է, թող պառկեն, մտնեն ջարդեն, բա սա ժողովրդինը չի՞, ժողովրդին հավաքել ու ջարդուխուրդ եք անում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, Եղվարդի հիվանդանոցի բուժաշխատողները և եղվարդցիները բողոքի ակցիա էին անում՝ ընդդեմ ԱՆ՝ Եղվարդի ծննդատունը փակելու որոշման։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները պետք է լուծարվեն։

Նշենք նաև, որ Եղվարդի ծննդատան ծնունդների թիվը 14-ով պակաս է սահմանված թվից։ Ըստ ծննդատան աշխատողների՝ ծնունդների թիվը աճում է, և կարիք չկա այն փակելու, քանի որ սպասարկում է 18 համայնքի։

Նշենք, որ այս պահին հիվանդանոցի տնօրենը հանդիպում է Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչի հետ։

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4949.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2463 : Ցուցադրված է` 1 - 15 :