Արսեն Թորոսյանը Վանեցյանի ընկերն է. Սանասարյանի տակը քանդեց, հիմա էլ հիվանդանոցներն ա քանդում. ակցիա Եղվարդում

Արսեն Թորոսյանը Վանեցյանի ընկերն է. Սանասարյանի տակը քանդեց, հիմա էլ հիվանդանոցներն ա քանդում. ակցիա Եղվարդում

Եղվարդի ծննդատան աշխատողներին պետք է հերոսի կոչում տալ, ոչ թե փակել ծննդատունը. Ի՞նչ է արել պետությունը այս 30 տարվա մեջ Եղվարդի հիվանդանոցի համար, որ հիմա փակում է: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, ծննդատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց եղվարդցիներից մեկը:

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ հայտարարեց. «Մինչեւ հիմա չհասկացա՞ք, որ Արսեն Թորոսյանը Վանեցյանի ընկերն է: Դավիթ Սանասարյանի տակը քանդեց, հիմա էլ հիվանդանոցներն ա քանդում, հանեք ռադ արեք: Ո՞վ է տեսել, 15 հազար բնակչություն ունեցող Եղվարդի ծննդատունը, որ 20 գյուղի է սպասարկում, բռնեն ծննդատունը փակեն: Փաշինյանը չի տեսնո՞ւմ, որ իր կողքը բոլորը դավաճաններ են: Ես ուզում եմ, որ իմ եղվարդցին ծննդաբերի իր քաղաքում, ես էլ ուրախանամ: Սենց էլ ուզում եք ժողովրդին 5 մլն դարձնե՞լ: մանկատները փակեցին, էսօր ծննդատները, վաղն էլ գործարանները»,-ասաց նա, ապա շնորհակալություն հայտնեց ոստիկաններից, որ չեն խառնվում, ու չեն խոչընդոտում իերնց ակցիային:

«Եթե առաջ լիներ, հիմա սաղիս բրդել էին, լցրել կանալը, ջուրն էլ տվել վրներս»,-ասաց բորբոքված բնակիչը:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Նշենք, որ մի քանի օր առաջ բողոքի ակցիա էր իրականացվում նաեւ Մարալիկում, այդ խնդրի պատճառով։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4948.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :