Նոր հանքավայր՝ Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում

Նոր հանքավայր՝ Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող հանքավայրի շահագործմանմասին հանրային քննարկումների տեղի ունենալու վերաբերյալ:

Econews.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ. ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020թ. հունվարի 22-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանում տեղի կունենան «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի շահագործման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ»:

Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ հիմնադիրներ են հանդիսանում քաղաքացիներ Արմեն Լևոնի Մկրտչյանը և Արման Շահենի Մարտիրոսյանը: Ընկերության գործունեության մասին այլ տեղեկություններ առկա չեն:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4943.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :