Այսօր տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքի գահակալությունը

Այսօր տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքի գահակալությունը

Այսօր՝ հունվարի 11-ին տեղի կունենա Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Regionmonitor.com-ը։

Արարողությանը կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն նաև կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, ինչպես նաև այլ հարանվանությունների ներկայացուցիչները:

Գահակալության արարողությունը տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Ենթադրվում է, որ գահակալությունից հետո Սահակ Երկրորդ պատրիարքին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կտրվի արքության պատիվ:

Կարճ հասցե: javakhq.info/u/4852.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :