2020-ին իշխանությունը Հայաստանում կշարունակի Սահմանադրական դատարանն իրեն ենթարկեցնելու փորձերը. քաղտեխնոլոգ

2020-ին իշխանությունը Հայաստանում կշարունակի Սահմանադրական դատարանն իրեն ենթարկեցնելու փորձերը. քաղտեխնոլոգ

2019 թվականին Հայաստանում շարունակվում էին նույն քաղաքական գործընթացները, որոնք սկսվել էին 2018-ին։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդումը։ «Բոլոր այլընտրանքային կենտրոնները, որոնք գործում էին Հայաստանում հանձինս Հանրային խորհրդի, Ֆուտբոլի ֆեդերացիայի կամ այլ կառույցների, վարչապետը նախատեսում է ներառել նոր քաղաքական համակարգում, ինչն էլ այս պահին ստացվում է։ Մենք կարող ենք փաստել, որ միանգամայն օբյեկտիվ պատճառներով վարչապետին հաջողվել է օրենսդիր իշխանությունը վերցնել իր հսկողության տակ։ Նրան հաջողվել է իր ձեռքը վերցնել ողջ դատական իշխանությունը, բացի Սահմանադրական դատարանից»,- հիշեցրել է Բադալյանը՝ նշելով, որ ՍԴ-ն իր վերահսկողության տակ վերցնելու փորձերը, ամենայն հավանականությամբ, կկրկնվեն նաեւ 2020-ին։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4839.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :