Ուրեմն՝ այդքան մասնագետներն անխելք բա՞ն են արել, որ Մարալիկում հիվանդանոց են հիմնել, ո՞նց կարելի է այն փակել. բժիշկը պատրաստ է աշխատել Մարալիկի ծննդատանը

Ուրեմն՝ այդքան մասնագետներն անխելք բա՞ն են արել, որ Մարալիկում հիվանդանոց են հիմնել, ո՞նց կարելի է այն փակել. բժիշկը պատրաստ է աշխատել Մարալիկի ծննդատանը

Վարդենիսի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Սամվել Ղուռուշտանյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով Մարալիկի ծննդատան փակմանը, ասաց, թե չի կարող պատկերացնել, թե ոնց կարելի է հիվանդանոցը փակել։

«Ուրեմն՝ այդքան մասնագետներն անխելք բա՞ն են արել, որ որոշել են Մարալիկում հիվանդանոց հիմնել»,–ասաց նա:

Սամվել Ղուռուշտանյանի ընտանիքն ապրում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, բայց բժիշկն իր աշխատանքային գործունեությունն իրականացրել է Հայաստանի և Արցախի բազմաթիվ բնակավայրերում:

«Եթե Մարալիկի ծննդատանը նորմալ աշխատանքային պայմաններ ապահովեն, պատրաստ եմ այնտեղ աշխատանքի անցնել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Մարալիկի ծննդատունը չպետք է փակել՝ բնակիչների համար բարդություններ կառաջանան:

«Բնակիչները մի տեղից մյուսը տեղափոխվելու համար ժամանակ են կորցնում, ձմռան ընթացքում էլ խնդիրն ավելի ակնառու է դառնում: Մարալիկում հիվանդանոցը պահելու դեպքում բնակիչներին մոտ է լինում, և ստանում են բժշկական օգնություն: Հիվանդանոցի մոտ լինելը կարևոր է նաև այն առումով, որ հեռավորության պատճառով ավելանում են ծննդաբերական բարդությունները»,- բացատրեց մանկաբարձ-գինեկոլոգը:

Հիշեցնենք, որ Մարալիկի ծննդատան փակման պատճառով բնակիչները հունվարի 9-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը: Բողոքի ակցիայից հետո Առողջապահության նախարարության ներկայացուցիչները մարզպետարանում կլոր սեղան քննարկում են իրականացրել՝ առանց հիվանդանոցի աշխատակիցների մասնակցության: Բնակիչների խոսքով՝ եթե ծննդատան փակման մասին վերջնական հայտարարություն լինի, նրանք կրկին կփակեն Երևան-Գյումրի ճանապարհը:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4837.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :