Երիտասարդները Հայաստանում չեն հետաքրքրվում աստղագիտությամբ ցածր աշխատավարձի պատճառով. աստղադիտարանի տնօրեն

Երիտասարդները Հայաստանում չեն հետաքրքրվում աստղագիտությամբ ցածր աշխատավարձի պատճառով. աստղադիտարանի տնօրեն

Դպրոցականները եւ ուսանողները բուռն հետաքրքրություն են ցուցաբերում աստղագիտության հանդեպ, մասնակցում, ընդ որում՝ շատ հաջող, օլիմպիադաների, բայց ինչ-որ պահի կորցնում են հետաքրքրությունը ցածր աշխատավարձերի պատճառով։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նա ավելացրել է, որ, չնայած դրան, աստղադիտարանում աշխատանքը բազմաթիվ պլյուսներ ունի, օրինակ այն, որ աշխատակիցներին տրվում է անվճար ծառայողական բնակարան։ «Բացի այդ, նրանք հնարավորություն ունեն տարին մի քանի անգամ մեկնել տարբեր երկրներ, ինչպես նաեւ մասնակցել տարբեր դրամաշնորհային նախագծերի եւ ավելացնել իրենց եկամուտները»,- նշել է Միքայելյանը։

Տնօրենը հույս է հայտնել, որ գիտության ֆինանսավորումը երկրում կավելանա, իսկ դա թույլ կտա գոնե աստիճանաբար բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը՝ ելնելով նրանց աշխատանքի ստաժից։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4833.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :