Հայաստանի սեփական արբանյակը 200-250 մլն դոլար կարժենա. աստղադիտարանի տնօրեն

Հայաստանի սեփական արբանյակը 200-250 մլն դոլար կարժենա. աստղադիտարանի տնօրեն

Եթե Հայաստանը որոշի լուրջ արբանյակ ուղարկել տիեզերք, դա 200-250 մլն դոլար կարժենա։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նա նշել է, որ խոսքը լուրջ փողերի մասին է, ուստի դժվար է պատկերացնել, որ առաջիկա մի քանի տարիներին տիեզերքում կարող է հայտնվել հայկական արբանյակ։ «Դա կապված է ոչ միայն աստղագիտության, այլեւ քարտեզագրության, կապի, հաղորդակցության հետ։ Համենայնդեպս, Հայաստանին ձեռնտու կլիներ ունենալ սեփական արբանյակ, քան գնել այլ երկրներից, քանի որ այդ դեպքում դա կարող էր նվազեցնել ծառայությունների ինքնարժեքը, որոնք հիմնված են արբանյակների տվյալների վրա»,- եզրափակել է Արեգ Միքայելյանը։ 

Նյութի աղբյուր` NEWS.am

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4832.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :