Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործություն. Անձի առեւանգումը, մեքենա բախցնել, թմրամիջոցներ

Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործություն. Անձի առեւանգումը, մեքենա բախցնել, թմրամիջոցներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7-ական, խուլիգանության՝ 3, յուրացման կամ վատնման, շորթման, ծեծի ու թմրանյութի իրացման՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, սպառնալիքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, անձին ապօրինի ազատությունից զրկելու և փաստաթղթի հափշտակության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և խուլիգանության՝ 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4830.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :