Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներից ու ավագանու անդամներից շատերը «Երեւան» կրծքանշան են կրում. ի՞նչ է դա

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներից ու ավագանու անդամներից շատերը «Երեւան» կրծքանշան են կրում. ի՞նչ է դա

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ ավագանու անդամներից շատերի հագուստին հաճախ կարելի է տեսնել «Երեւան» գրած կրծքանշանը: Որոշները գրեթե միշտ կրում են այն, որոշները՝ երբեմն: «Հայկական ժամանակ»-ը քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե դրանք նո՞ր բան են, արդյոք որոշակի պաշտոնյաների համար են նախատեսված:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ կրծքանշանները «Էրեբունի Երեւանի» այս տարվա տոնակատարության բրենդինգի մասն են կազմում։ «Publicis» ընկերության արտադրանքն է, դիզայնի հեղինակն էլ նույն ընկերությունն է: Կրծքանշանները ավագանու անդամները եւ վարչակազմի աշխատակիցներն ըստ ցանկության են կրում:

«Որպես հուշանվեր է բաժանվել: Բոլորի կողմից սիրվեց այն: Ես ինքս էլ հաճույքով կրում եմ»,-ասաց Հակոբ Կարապետյանը:

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/4766.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :