Samsung-ի սմարթֆոններում եւ պլանշետներում լրտեսական ծրագրային ապահովում է հայտնաբերվել

Samsung-ի սմարթֆոններում եւ պլանշետներում լրտեսական ծրագրային ապահովում է հայտնաբերվել

Samsung-ի սմարթֆոններում եւ պլանշետներում լրտեսական ծրագրային ապահովում է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է IXBT պորտալը, խնդրի վրա ուշադրություն է դարձրել Reddit սոցիալական նորությունների կայքի օգտատերերից մեկը։ Նա նշել է, որ Samsung-ի բոլոր սմարթֆոններում եւ պլանշետներում «լրտեսական ԾԱ» է տեղադրված։ Խոսքը Device Care գործառույթի մասին է, որն, իրոք, կա կորեական ապրանքանիշի բջջային սարքերում։

Samsung-ն ինքը չի ժխտում, որ սարքի կուտակիչին ծառայող Device Care մոդուլում օգտագործվում է Qihoo 360 ծրագրային ապահովումը։ Սակայն արտադրողը չի բացատրում, թե ինչու է ԾԱ-ն պարբերաբար կապվում չինական սերվերների հետ։ Qihoo 360 ընկերությունը նախկինում արդեն ներքաշվել է մի քանի անձնական տվյալների եւ գաղտնիության հետ կապված աղմկահարույց պատմությունների մեջ։

Աղբյուրը նախազգուշացրել է, որ այդպիսի կասկածելի ընկերությանը սարքի բոլոր տվյալներին հասանելիություն տրամադրելն առնվազն վտանգավոր է։ Նա պարզաբանել է, որ «սմարթֆոնի պահուստի սքաները լիարժեք հասանելիություն ունի ձեր բոլոր անձնական տվյալներին, քանի որ համակարգի մաս է հանդիսանում։ Ընդ որում, չինական օրենսդրությամբ, այն պետք է այդ տվյալները առաջին իսկ պահանջով ուղարկի կառավարությանը»։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4761.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :