Facebook-ն իր պլատֆորմից կհեռացնի դիփֆեյքերը

Facebook-ն իր պլատֆորմից կհեռացնի դիփֆեյքերը

Facebook ընկերությունը հայտարարել է, որ իր պլատֆորմից կհեռացնի, այսպես կոչված, դիփֆեյքերը՝ արհեստական ինտելեկտով մոդիֆիկացված տեսանյութեր: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Դիփֆեյք անգլերենից բառացի թարգմանությամբ նշանակում է «խոր կեղծիք»: Այն իրենից ներկայացնում է տեսանյութ, որում արհեստական ինտելեկտի օգնությամբ հնարավոր է փոխել դեմքերն ու ձայնը՝ խեղաթյուրելով իրականությունը:

Իր հայտարարության մեջ ընկերությունը նշել է, որ դիփֆեյքերը խեղաթյուրում են իրականությունը եւ իրենցից ներկայացնում են «որոշակի մարտահրավեր» տեխնոարդյունաբերությանը:

Տեխնոհսկայի հայտարարությամբ՝ հիշատակված տեսանյութերը կհեռացվեն, եթե ընկերության մասնագետները հայտնաբերեն, որ դրանք խմբագրված են այնպես, որ խեղաթյուրում են իրականությունը, իսկ տեսանյութի հերոսները ասում են բառեր, որոնք իրականում չէին արտաբերի:

Հստակեցվում է, որ նման քաղաքականությունը չի առնչվի հումորային եւ երգիծական տեսանյութերին:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4685.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :