Ամերիկացի փորձագետը՝ Սուլեյմանիի սպանության մասին. Ադրբեջանը պետք է իրեն հանգիստ պահի

Ամերիկացի փորձագետը՝ Սուլեյմանիի սպանության մասին. Ադրբեջանը պետք է իրեն հանգիստ պահի

Ադրբեջանը պետք է իրեն հանգիստ պահի: Այս մասին Turan-ի թղթակցին ասել է Պետքարտուղարության Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Փոլ Սթրոնսկին՝ մեկնաբանելով գեներալ Սոլեյմանիի ոչնչացման հետեւանքները:

Նրա խոսքով՝ Բաղդադում դեսպանության վրա հարձակումը Թրամփին գործելու առիթ տվեց: Սակայն ԱՄՆ նախագահը բացել է Մերձավոր Արեւելքում պոտենցիալ հակամարտության դռները»: Սթրոնսկին ասել է, որ մեծ ապակայունացում չի սպասում, որը կազդեր Կովկասի վրա: Սակայն իրանցիների պատասխան հարվածը «որոշակիորեն կարող է ուղղված լինել Կովկասում ԱՄՆ շահերին»: «Սա պետք է Ադրբեջանին եւ նրա հարեւաններին մտահոգի: Իրավիճակը կարող է տարածաշրջանի համար նաեւ տնտեսական ռիսկեր ունենալ»,- հավելել է նա:

«Ադրբեջանը պետք է իրեն հանգիստ պահի: Իրանը երրորդ երկրներում ԱՄՆ շահերի եւ քաղաքացիների վրա հարձակումների պրակտիկա ունի: Եթե ես Ադրբեջանը լինեի, ապա թե՛ Թեհրանին, թե՛ Վաշինգտոնին կջանայի համոզել, որ իմ տարածքը հարաբերություններ պարզելու վայր չէ»,- ասել է Սթրոնսկին: Նա միաժամանակ հավելել է, որ հակազդեցության առավել հավանական շրջան կարող է լինել Պարսից ծոցը եւ այս տարածաշրջանի երկրները:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4676.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :