ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել

ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել

Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։

Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն»,- գրել է նա։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4674.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :