Ինչո՞ւ Ամանորի գիշերը չի հնչել ՀՀ օրհներգը. Արման Աբովյան

Ինչո՞ւ Ամանորի գիշերը չի հնչել ՀՀ օրհներգը. Արման Աբովյան

Ամանորի գիշերը չի հնչել ՀՀ օրհներգը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Մի փոքր շեղեմ «Բրեգովիչի» երաժշտությունից ազդված իմ համաքաղացիներին մի պարզ հարցով։

Հանկարծ ոչ ոքի մտքով չանցնի, որ «ձվի մեջ մազ եմ» փնտրում, բայց հազար ներողություն ժողովուրդ ջան() ...ինչո՞ւ երեկ ժամը 00:00 չհնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։Հիշեցնեմ , որ այս պահանջը հստակ ամրագրված է օրենքով։

Հհմմ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ

Հոդված 4.

Հայաստանի Հանրապետության...

1. Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ...

...գ) Ամանորի գիշերը` Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ժամացույցի զարկերից հետո:

Հայաստանի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:

Հոդված 9. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4653.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :