Վարկածներից մեկն այն է, որ Հովտաշատում միջադեպի հիմքում կանգնած է Արարատի մարզպետը. «Մեդիա պաշտպան»

Վարկածներից մեկն այն է, որ Հովտաշատում միջադեպի հիմքում կանգնած է Արարատի մարզպետը. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Հովտաշատ համայնքում 10-ից ավելի տղամարդիկ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի վրա, որն իր աշխատանքն է կատարելիս եղել։

Կադրերից երեւում է, որ օպերատորին վիրավորանքներ են հասցնում եւ վնասում են նկարահանող սարքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս նշել է, որ լրատվականների վրա հարձակումները պետք է պատժվեն, սակայն ամիսներ շարունակ «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումն այդպես էլ առկախված է, տեղեկություններ չկան «Ժողովուրդ» օրաթերթ ներխուժելու մասին։ Ահա եւ երրորդ ագրեսիվ դեպքը, որն ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտի ձեւավորման հետեւանք է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է անարձագանք չթողնել դեպքը եւ հետամուտ լինել մեղավորներին գտնելու ու պատժելու ուղղությամբ։ Ոստիկանությունն անհապաղ պետք է ուսումնասիրի կադրերը եւ քայլեր ձեռնարկի։ «Մեդիա պաշտպան»-ի թիմը իր աջակցությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերությանն ու օպերատորին։

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, հիմնական վարկածներից մեկն այն է, որ տղամարդիկ ուղղորդված են գործել եւ միջադեպի հիմքում կանգնած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4543.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :