ՈՉ ԹԵ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

ՈՉ ԹԵ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Եթե Հայաստանի Հանրապետությունը կայացած լիներ որպես ազգային պետություն, ապա ի հակադրություն ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ եղկելի անունը կրող կոնվենցիայի, ՀՀ Ազգային ժողովը կմշակեր և կընդուներ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ, որում վերամշակված ու արդիականացված տեսքով իրենց արտացոլումը կգտնեին հայկական քաղաքակրթության՝ ընտանիքի, երեխաների, կանանց և մայրության պաշտպանության համար դարեր ի վեր կիրառված եզակի արյդունավետ մեխանիզմները։

Եթե ՀՀ նախկին թե ներկա ապազգային իշխանությունները Թուրքիան ճանաչած լինեին որպես թշնամի պետություն, ապա այսօր Ստամբուլյան կոնվենցիա անվամբ փչացած փաստաթղթի վավերացման մասին Հայաստանում շշուկով անգամ չէին խոսի, իսկ արևմտյան պետություններն ու միջազգային կազմակերպություններն ըմբռնումով կմոտենային մեր սկզբունքային և արժանապատիվ դիրքորոշմանը։

Ինչպե՞ս կարող է հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացրած և այսօր իսկ Հայաստանի դեմ ծայրահեղ ագրեսիվ թշնամական քաղաքականություն (ներառյալ շրջափակում) իրականացնող ոճրագործ պետության մեգապոլիսի անունը կրող կոնվենցիան ընդունելի լինել հայոց համար։

Ոճրագործ Ստամբուլը հանցագործ Բաքվի ծնողն ու ուսուցիչն է։ Եթե Ստամբուլյան կոնվենցիան ընդունված լիներ Բաքվում և կոչվեր Բաքվի կոնվենցիա, արդյոք այդ ժամանա՞կ էլ մեր կոսմոպոլիտ լիբերալ իշխանությունները պնդելու էին նրա վավերացման անհրաժեշտությունը։ Թերևս, այո, պնդելու էին, որովհետև ուծացած են և ինքնատյաց։

ԱՅՆ, ԻՆՉ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ Է, ՄԵԶ՝ ՀԱՅՈՑ ՀԱՄԱՐ A PRIORI ՄԵՐԺԵԼԻ Է։

 

 

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4516.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :