Հայ լաո երաժշտական դուետը միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին

Հայ լաո երաժշտական դուետը միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին

Հուլիսի 25-ի երեկոյան Հյուսիսային պողոտայում՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի կետերից մեկի մոտ, շուրջ երկու ժամ ներկաները վայելեցին հանրահայտ Հայ Լաո երեժշտական դուետի անզուգական կատարումները։ Տիգրան և Վարդան Թադևոսյան երկվորյակ եղբայրները եկել էին տեղում իրենց աջակցությունը ցույց տալու ստորագրահավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին։

<<Մեզ համար խիստ կարևոր են հայկական ազգային արժեքները, հանուն դրա մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, այսօր երգում ենք, վաղը, եթե պետք լինի, կկռվենք էլ>>-ասաց եղբայրներից Վարդանը։

Տիգրանն էլ հավելելով եղբորը՝ ասաց․

<<Երկրորդում եմ եղբորս խոսքերը․ այդ կոնվենցիան մեր երկրում տեղ չունի, էլ ինչի՞ համար են պայքարում մեր զինվորները։ Հասուն մարդիկ ենք և լավ հասկանում ենք, որ սա հեչ պետք չէ մեր ազգին>>։

Տղաները վերջում հայտնեցին, որ իրենք մշտապես կանգնած են լինելու ազգային արժեքների կողքին։

 

Հայ Լաո դուետը կազմավորվել է 1998թ.-ին ,երկվորյակ եղբայրներ Տիգրան և Վարդան Թադևոսյանների կողմից: Դուետը կատարում է իր հեղինակային երգերը : Երգերի հեղինակներն են Տիգրան և Վարդան Թադևոսյանները:Երգերում Հայ Լաո-ն փորձում է վեր հանել հայ իրականության ցավոտ խնդիրները:Երգացանկում կան նաև լիրիկական երգեր: 
Հայ Լաո-ն մասնակցել է մի շարք համերգների և փառատոնների:Դուետը թողարկել է երեք ալբոմ `<<Լքված երկիր>> , <<Հայրենիք>> և <<Կյանքի ՈՒղին>>։ 
Հայ Լաո-ն ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով:

Կարճ հասցե: javakhq.info/u/4502.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :