Սևանի ապօրինի տերերը․ ում տները կանցնեն ջրի տակ. GALA-TV

Սևանի ապօրինի տերերը․ ում տները կանցնեն ջրի տակ. GALA-TV

Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների հարցը կրկին արդիական դարձավ այս ամառ՝ լճի «ճահճացումից» հետո։ Հուլիսի 18-ին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Սևանի ափամերձ տարածքում «1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ Խորհրդային Միությունից մնացած որոշ պոմպակայանների, ապօրինի են, և այդ նիշից ցածր որևէ օրինական շինություն չկա…»։

Սևանա լճի էկոհամակարգի կայունացման գլխավոր նախապայմաններից է լճի ծավալի մեծացումը և ջրի մակարդակի բարձրացումը մինչև Բալթիկ ծովի մակերևույթի 1903,5 մ նիշը: Այս նիշին գումարվում է նաև ալիքի առավելագույն բարձրության չափը` 1,5 մ (1903,5 +1,5 =1905,0): 1905 մետրը այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի լիճը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար։ Այս հատվածում արգելված է հիմնական (կապիտալ) օբյեկտների կառուցումը:

Հատկանշական է, որ մինչ 2008 թվականն արգելվում էր Սևանի ափամերձ տարածքներում 1908մ-ից ցածր կառույցների շինարարությունը։ Սակայն 2008 թ. դեկտեմբերի կառավարության որոշմամբ 1908-ը դարձել էր 1905։ Բազմաթիվ անձինք քննադատաբար էին վերաբերվել երեք մետրով թույլատրելի նիշը իջեցնելուն և դա կապել օլիգարխների և պաշտոնյաների առանձնատները «փրկելու» հետ։

Փաստերի ստուգման հարթակը, ուսումնասիրելով Սևանի ափամերձ հատվածում ապօրինի կառուցված շինությունների սեփականատերերի/օգտագործողների՝ «Սևան ազգային պարկի» տրամադրած ցանկը, պարզել է, թե ներկա ու նախկին պաշտոնյաներից ովքեր են իրենց օրենքից դուրս հռչակել՝ արգելված գոտում ապօրինի կառուցապատում իրականացնելով։

Վլադիմիր Գասպարյան

Ապօրինի կառույցների թվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ամառանոցը։ Տարածքը Գասպարյանի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի անունով է գրանցված։ Շքեղ ամառանոցը գտնվում է Սևանի արևելյան ափում՝ Սևան-Շորժա ճանապարհի հարևանությամբ՝ Ծիծեռնակ և Դրախտիկ գյուղերի միջև ընկած հատվածում։ Երկու պարսպով պաշտպանված, ներսում փոքր մատուռով հսկա տարածքն առաջին անգամ կառուցապատվել է 2004-ին։

 

Գագիկ Ծառուկյան և Ռուբեն Հայրապետյան

Ապօրինի կառույցների թվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ամառանոցը, որը գտնվում է Սևանի սկզբնամասում՝ հայտնի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու հարևանությամբ։ Ծառուկյանի ամառանոցային տարածքում կառուցված շինությունները մոտ 1900.25-1903 մետրի վրա են։

Սևանում Ծառուկյանի դրկիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Երկու հարևանների ամառանոցներն անգամ պարսպով առանձնացված չեն։ Հայրապետյանի ապօրինի  կառուցած ամառանոցը ևս 1905 մետրից ցածր է։ Հատկանշական է, որ առանձնատներ տանող ճանապարհը երկու կողմից շրջափակված է ջրով։ Իսկ հետնամասում գտնվող «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու տնակների մի մասը, լճի մակարդակի բարձրացման հետևանքով, հայտնվել է ջրում։

Անի Գրիգորյան

Հովհաննես Նազարեթյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4494.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :