Վերջին տեսանյութեր

Հիմա ասեք, դուք ուզում է՞ք նման բան Հայաստանում․ Արմեն Հարեյան

Հիմա ասեք, դուք ուզում է՞ք նման բան Հայաստանում․ Արմեն Հարեյան

Ասեմ ձեզ թէ Հայաստանում ինչ կկատարվի մի քանի տարի հետո, եթե Ստամբուլյան Կոնվենցիան մեր իշխանությունները վավերացնեն: Նույն սցենարն է, ինչ որ արևմուտքում: Օրինակ ԱՄՆ-ում այսպիսի մի բան կա, որ կոչվում է «Դրագ Քուին»: Դա այն է, ինչ տեսնում էք այս նկարում (աղջիկ չէ): Սրանց ուղարկում են գրադարաններ, որպեսզի երեխաներին գրքեր կարդան՝ մատաղ սերնդի մեջ պիղծ բաներ ներարկելու համար: Ծնողները չէին տանում: Հիմա վերջին Գրադարանավարների համագումարում 21,000 գրադարանավարների սովորեցրել են թէ ինչպես գաղտագողի խծկել սրանց գրադարաններ առանց ծնողների իմացության: Ասենք երեխայիդ տանում ես գրադարան որ մի ինչ որ բան սովորեցնեն, մեկ էլ այս պիղծերը գալիս ու պղծում են երեխայիդ միտքը: Հետո կյանքը: Հետո չարը կործանում է նրանց, ովքեր արթուն չեն, զգոն չեն, ու կուլ են տալիս ամեն խայծ: Սա միանգամից չի կատարվում, այլ տարիներ հետո: ԱՄՆում էլ միանգամից չարվեց: Տասնամյակներ առաջ սկսեցին, կանանց իրավունքներ, ընտանեկան բռնություններ ու եսիմ ինչ կեղծ բաներ, ու հասան սրան: Հիմա ասեք, դուք ուզում է՞ք նման բան Հայաստանում: Ես չեմ ուզում: Եվ դուք էլ ձեր ձայնը բարձրացրեք, ոչ ասեք չարին ու հետևեք Քրիստոսին: Դրա համար միացեք հաջորդ Չորեքշաբթի, Հուլիսի 24ին բոլորս միասին Հսկում աղոթք կատարենք ու Աստծուց պահպանություն ու ողորմություն խնդրենք այս չարից: Ինչ պիտի անել: Ա. Կոմենտներում գրեք «Ոչ Ստամբուլյան Կոնվենցիայի վավրեացմանը Հայաստանում»: Բ. Կիսեք այս ստատուսը ձեր ընկերների հետ ձեր էջերին որպեսզի ժողովուրդն իմանա (նկարը նողկալի է, մի շաբաթից կջնջեմ): Գ. Հետևեք այս էջին ու միացեք մեր միասնական աղոթքին հաջորդ Չորեքշաբթի https://www.facebook.com/events/429005977687124/ Դ. Վկայեք ձեր Քրիստոնեական հավատքի մասին: Վերջին ժամանակներ ենք ապրում: Հավատարմորեն հետևեք Քրիստոին: Ուրիշմեկը չկա, որ մարդուն չարից փրկի: - Տեր Հիսուս, ողորմյա մեր երկրին ու աշխարհին: - Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ջան մի թողեք, որ այսպիսի բան լինի մեր սուրբ երկրում՝ Նոյի երկրում, Հայկի երկրում:

Կարճ հասցե: javakhq.info/u/4489.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :