«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ազգային անվտանգության սպառնալիք է». Aravot.am

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ազգային անվտանգության սպառնալիք է». Aravot.am

«Մենք դեմ ենք ցանկացած տեսակի բռնության`անկախ սեռից, բայց մենք պետք է հասկանանք, թե այդ բռնության արմատներն ինչի՞ց են գալիս. կրթական ցե՞նզ, սոցիալական խնդիրնե՞ր, հոգեկան շեղումնե՞ր, մարդու բնո՞ւյթ: Չի կարելի բոլորը տեղավորել մեկ կոնվենցիայի դրույթների մեջ: Մեր «Քրեական օրենսգիրքը» լավ կարգավորված է, եւ կոնվենցիայի այն պահանջը, որ պետք է քրեականացնել բռնությունը, մենք ունենք շատ վաղուց: Որեւէ խնդիր մենք էստեղ չունենք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը`անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ բարձրացրած Ստամբուլյան կոնվենցիային: «Նաեւ`մեր հասարակությունն արդեն բավական ազատ է եւ կարողանում է իր խնդիրները լուծելու նպատակով զանգահարել համապատասխան իրավապահ մարմիններին եւ պահանջել խնդրի կարգավորում: Ես կարծում եմ, կոնվենցիայի`այս տեսքով վավերացումն, ազգային անվտանգության սպառնալիք է: Երբ հասարակությունն առավել խորն ուսումնասիրի կոնվենցիան` կմերժի այն»,- հավելեց մեր զրուցակիցը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/07/20/1056934/?fbclid=IwAR108IEDIQbUoJ-18EJ0ba-Ik1xCHKypDwfxnUOrZSv0m2daEqVPz_JWt-c 


Կարճ հասցե: javakhq.info/u/4481.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :