Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորոգրահավաքին միացել են հազարավոր քաղաքացիներ

Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորոգրահավաքին միացել են հազարավոր քաղաքացիներ

Ազգային ժողովի դիմաց շարունակվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքը։ «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության գրասենյակից մեզ տեղեկացրին, որ ստորագրահավաքի երկրորդ օրն ավելի ակտիվ է եղել, ամբողջ օրը մարդկանց հոսքը չի դադարել, որի արդյունքում արդեն կան հազարավոր ստորագրություններ։

«Ի տարբերություն առաջին օրվա, երկրորդ օրը մարդիկ ավելի ակտիվ էին։ Մեծ հպարտության զգացում է պատել բոլորիս, նույնիսկ մարզերից մարդիկ են գալիս՝ մեր ստորագրահավաքին հատուկ մասնակցելու համար, այսքանից հետո մենք պարտվելու իրավունք չունենք»- javakhq. info-ի հետ զրույցում ասաց «ԿԱՄՔ»-ի համակարգող խորհրդի անդամ Արամ Խանզադյանը։

Համակարգող խորհրդի մեկ այլ անդամ էլ՝ Արթուր Արամյանը, ասաց․

«Չգիտեմ ով, ինչ սևացրած թուղ կբերի, դա մեզ համար նշանակություն չունի, մենք պայքարում ենք ազգային ավանդույթների, մաքրության ու բարոյականության համար․ ազգությունն է մեր հեղինակությունը»։

Կարճ հասցե: javakhq.info/u/4475.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :