1992-ին ՀՀ բնակչությունը կազմու էր 3.633,3 հազար մարդ

1992-ին ՀՀ բնակչությունը կազմու էր 3.633,3 հազար մարդ
ՀՀ բնակչության թիվը 1828 թվականին, երբ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, ունեցել է ընդամենը 161 հազար բնակիչ։ Այդ նույն ժամանակ Իրանից և Արևմտյան Հայաստանից շուրջ 150 հազար հայ է տեղափոխվել Արևելյան Հայաստան ու հարակից շրջաններ։ Արևելյան Հայաստանում առաջին մարդահամարն անցկացվել է համառուսաստանյան առաջին մարդահամարի շրջանակներում՝ 1897 թվականին, ըստ որի՝ Արևելյան Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը եղել է 798 հազար։ Առաջին համաշխարհային պատերազմինախօրեին (1913) Արևելյան Հայաստանի բնակչությունը եղել է 1 մլն։ 1918 թվականին Արևմտյան Հայաստանից և Այսրկովկասի տարբեր շրջաններից Արևելյան Հայաստան է տեղափոխվել մոտ 302 հազար հայ, որի արդյունքում բնակչության ընդհանուր թիվը հասել է 1,4 մլն-ի։

Սակայն թուրք-հայկական պատերազմի, սովի, դեպի Ռուսաստան արտագաղթի հետևանքով բնակչության թիվը 1920 թվականին դարձյալ նվազել է մինչև 720 հազարի։ 1 մլն-ն վերականգնվել է միայն 1930 թվականին։ Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում. 1920-1991 թվականներին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, Ղարաբաղյան պատերազմի (1991-1994), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի (զոհվել է 25 հազար մարդ) և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-1994 թվականներին։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ ՀՀ մշտական բնակչությունը 3,213 միլիոն էր։ ՀՀ մշտական բնակչության թվի շարժը 1920-2010-ին, ըստ առանձին մարդահամարների և ընթացիկ հաշվառումների, ներկայացված է աղ. 1-ում։ Հանրապետության բնակչության թիվն իր ամենաբարձր ցուցանիշին հասել է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ բնակչությունը 1920-2010 թվականների ընթացքում ավելացել է 4,5, քաղաքային բնակչությունը՝ 17,1, իսկ գյուղ, բնակչությունը՝ 1,95 անգամ։ 1990-2009-ին գումարային բնական հավելաճը կազմել է 423 հազար մարդ (12 %)։ 2010-ին մշտական բնակչության 34,4 %-ն ապրել է Երևանում, ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզերից յուրաքանչյուրում՝ մշտական բնակչության 8,6-8,7-ական %-ը, Գեղարքունիքի մարզում՝ 7,4 %-ը, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերից յուրաքանչյուրում՝4,1-4,7-ական %-ը, իսկ 1,7 %-ը՝ Վայոց ձորի մարզում։
Կարճ հասցե: javakhq.info/u/4471.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :