«Այդ կոնվենցիան, եթե ընդունվի, մեր ազգային ամոթը կլինի».

«Այդ կոնվենցիան, եթե ընդունվի, մեր ազգային ամոթը կլինի».

Այս պահին Ազգային ժողովի դարպարսների մոտ դեռ շարունակվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքը, որի կազմակերպիչը «Կամք» հասարակական նախաձեռնությունն է: 

Ժամը 16:00-ից սկիզբ առած ստորագրահավաքը գնալով ավելի մեծ թափ է առնում, քաղաքացիների հոսքն ավելի է շատացել, նույնիսկ գալիս են կրծքի երեխային գրկած մայրեր:

«Այդ կոնվենցիան, եթե ընդունվի, մեր ազգային ամոթը կլինի, պիտի գետինը մտնենք, բա էլ մեր զինվորները հանուն ինչի՞ են պայքարում, արյուն թափում, եթե ներսից երկիրը քանդելու են: Ես, որպես հայ մայր, խիստ վրդովված եմ, և իմ աջակցությունն եմ հայտնում ձեզ»- ասաց ստորագրահավաքին իր երեք երեխաների հետ եկած կանանցից մեկը:

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4466.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :