«Կամք»-ը ստորագրահավաք է սկսել՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ

«Կամք»-ը  ստորագրահավաք է սկսել՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ

Այսօր՝ կեսօրին, մեկնարկել է հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ակտիվ պայքարը՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ:

Ժամը 13:00-15:00-ը  «Կամք»-ի անդամները գտնվում էին կառավարության շենքի դիմաց, որտեղ, իրենց բողոքը հայտնելուց հետո, նամակ փոխանցեցին կառավարությանը:

Ժամը 16:00-ին նաձեռնության ադամներն ուղևորվեցին Ազգային ժողովի շենքի մոտ և կոչեր հնչեցնելուց հետո՝ սկսեցին հիշյալ ստորագրահավաքը:

Հիշեցնեմ, որ դեռ երեկ երեկոյան «Կամք»-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ այդ պահից սկսած՝ նախաձեռնությունն աշխատելու է արտակարգ ռեժիմով: 

«Սա ոչ թե քաղաքական, այլ՝ ազգային-ավանդական պայքար է, որի նպատակը առողջ, պատվախնդիր հասարակություն ունենալն ու մաքրակենցաղ, հայեցի ապագա ստեղծելն է: Ես այստեղ եմ եկել իմ որդու հետ, որովհետև այս պայքարն առաջին հերթին հենց մեր զավակների համար է»- javakhq. info-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանը:

«Մենք ասում ենք ո՚չ Ստամբուլյան կոնվենցիային, և այդ բանավոր ո՚չն իրենից շատ ավելի վճռականություն է ներկայացնում, քան՝ հազարավոր այլ փաստաթղեր. դա մեր էթնիկ արժանապատվության «ոչ»-ն է»-եզրափակեց Վահագն Չախալյանը:



Կարճ հասցե: javakhq.info/u/4465.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :