«Կամք» Հասարակական Նախաձեռնության Կենտրոնական Խորհրդի՝ 17․07․ 2019թ․ որոշումը

«Կամք» Հասարակական Նախաձեռնության Կենտրոնական Խորհրդի՝ 17․07․ 2019թ․ որոշումը

Ազգային Արժեքների Պաշտպանության
«Կամք» Հասարակական Նախաձեռնության Կենտրոնական Խորհրդի
2019թ. հուլիսի 17-ի Ժողովի որոշում.

Այսօր՝ 2019թ. հուլիսի 17-ին «Կամքի» գրասենյակում, (Թումանյան 32) տեղի ունեցավ նախաձեռնության կենտրոնական խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը, նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային Ժողովը հետագա օրերին պատրաստվում է քննարկման դնել նախորդ իշխանությունների կողմից ստորագրված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օրակարգը, նկատի ունենալով նաեւ դրա կործանարար հետևանքները, մեր ազգային արժեքների և սոցիալական կառուցվածքի վրա, միաձայնությամբ որոշում ընդունվեց․
1.Բաց նամակով դիմել ՀՀ Սահմանադրական դատարանին, ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին և իշխող ՔՊ կուսակցության կենտրոնական Խորհրդին, որպեսզի անմիջապես դադարեցվի Կոնվենցիայի վավերացման գործընթացը եւ հետ կանչվի նախկին իշանությունների կողմից տրված ազգադավ ստորագրությունը:
2.Սկսել համաքաղաքացիական ստորագրահավաք՝ ուղղված ՀՀ ՍԴ –ին՝ անվավեր ճանաչել ՀՀ սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունը:
3.Դիմել ՀՀ բոլոր կուսակցություններին՝ ժամ առաջ իրենց դիրքորոշում հայտնելու այս կոնվենցիայի նկատմամբ եւ ժամ առաջ միանալ ստորագրահավաքին:
4.Սկսել իրազեկման ակցիաներ՝ հասարությունը հասու դարձնելու տվյալ ամոթալի կոնվենցիայի աղետալի հետեւանքների մասին:
5. «Կամքի» երևանյան գրասենյակն այս պահից սկսած՝ բերել արտակարգ իրավիճակներում աշխատանքային ռեժիմի։
6.Որոշման ընդունման պահից՝ համայն հայությանը տեղյակ պահել այս որոշմամբ սկսվող պայքարի ընթացքի մասին:

Նկատի ունենալով սույն կոնվենցիայի՝ մեր ազգի գոյության նկատմամբ աննախադեպ վտանգավոր բնույթը, «Կամքի» անդամները եւ նրա բոլոր համակիրներն ու գաղափարակից շրջանակները իրենց վճռականությունն են հայտնում պայքարը շարունակել մինչև կոնվենցիայի վավերացման վերջնական բացառումը:

Կարճ հասցե: javakhq.info/u/4464.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :