Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագիր

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագիր
Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից է, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու էկոլոգիական նշանակություն: Սևանա լիճն իր եզակի ու հարուստ ֆլորայով և ֆաունայով կարևոր տեղ ունի հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները՝ մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավում մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում: Տարաբնույթ անբարենպաստ մարդածին գործոնների ազդեցության ներքո անցյալ դարի կեսերից իշխան ձկնատեսակի գլխաքանակը կտրուկ նվազել է և տեսակը կորցրել է իր արդյունագործական նշանակությունը: ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկվում են Սևանա լճի մակարդակի և ջրային պաշարների ավելացմանն ուղղված միջոցառումներ, որոնք բացառիկ կարևորություն ունեն լճի էկոհամակարգի վերականգնման համար: Սակայն, հարկ է նշել, որ լճի մակարդակի բարձրացման և ջրի ծավալի մասնակի ավելացման միջոցով Սևանի խախտված էկոհամակարգի վերականգնման խնդիրները չեն կարող լուծվել առանց էնդեմիկ տեսակների պահպանման և դրանց բնական պաշարների վերականգնմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման:
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը (այսուհետ` ծրագիր) սահմանում է երկարաժամկետ հատվածում ճյուղի զարգացման համար անհրաժեշտ միասնական պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և անհրաժեշտ միջոցառումները: Ձկնաբուծության զարգացումը Սևանա լճում կարող է ունենալ նաև շատ կարևոր ռազմավարական նշանակություն լճի ավազանի բնակավայրերի համար, որտեղ այն կարող է դառնալ հազվագյուտ եկամտաբեր ճյուղերից մեկը: Ծրագրի ռազմավարական նպատակը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնումը և Սևանի հիմնախնդիրների լուծումն է: Ծրագրի նպատակին հասնելու ուղիներն են.
Սևանա լճում մինչև 2023թ. մոտ 50 000 տոննա լճի էնդեմիկ ձկնատեսակների
էկոլոգիապես կայուն արտադրության կազմակերպում և ամբողջական արժեշղթայի զարգացում,
բնական վերարտադրության պայմանների ստեղծում,
Սևանի հիմնադրամի հզորացում, միջոցների հատկացում Սևանի հիմնախնդիրների
լուծմանը: Նշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ոլորտի նորարարական զարգացումը` հիմնված ջրային, հողային և կենսաբանական ռեսուրսների Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր պահպանության, վերարտադրության և բանական օգտագործման վրա, ինչպես նաև ապահովել հայրենական ձկնարդյունաբերության միջազգային մրցունակությունը:
Ռազմավարական նպատակի ապահովումը պահանջում է ոլորտի զարգացման պետական կառավարման համալիր մոտեցում և ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը.
ձկնաբուծության ոլորտի նորմատիվային իրավական բազայի կատարելագործում, որը
կհամապատասխանի նրա արդյունավետ զարգացմանը,
ձկնաբուծության ոլորտում պետական գործառույթների արդյունավետ իրականացում,
պետության և մասնավոր հատվածի համագործակցության միջոցով բարձր
մրցունակությամբ ինստիտուցիոնալ միջավայրի ստեղծում, ինչը կխթանի գործարար ակտիվությունը և կապիտալի ներհոսքը ձկնաբուծության ոլորտ,
կառուցվածքային դիվերսիֆիկացիայի և նորարարական զարգացման ապահովում,
Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների արհեստական վերարտադրության զարգացում,
ինչպես նաև դրանց գենոֆոնդային հավաքածուների և մայրական վտառների ձևավորում,
Սևանա լճի կենսառեսուրսների և նրանց կյանքի միջավայրի պահպանության
համակարգի կատարելագործում,
ձկնաբուծության ոլորտի գիտական հետազոտությունների և մշակումների ընդլայնում,
ինչպես նաև ոլորտի գիտատեխնիկական ներուժի և ուսումնական հաստատությունների զարգացում,
ձկնամթերքի վերամշակման հզորությունների զարգացում,
ձկնամթերքի պահպանման և տեղափոխման մեթոդների կատարելագործում,
ձկնամթերքի իրացման ամբողջական շղթայի կազմակերպում,
ձկնաբուծության ոլորտում խորհրդատվական գործունեության զարգացում, այդ թվում
կառավարչական և ֆինանսական խորհրդատվության, աուդիտի, ճարտարագիտության, մարքեթինգի, բրենդինգի, հասարակական կապերի զարգացման և այլն,
ձկնաբուծության ոլորտի տեղեկատվական ապահովման համակարգի ստեղծում:
Ծրագրի իրականացման համար նախատեսվում են հետևյալ միջոցառումները.
ձկնաբուծության նպատակով տրամադրվող տարածքների սահմանում,
տեխնոլոգիաների սահմանում,
ձկնաբուծական տնտեսության նորմաների սահմանում,
օրգանական ձկնաբուծության անհրաժեշտության սահմանում,
բուծվող ձկնատեսակների, մանրաձուկ մատակարարողների կանոնակարգում,
վճարների և լիճ բաց թողնվող ձկան քանակի սահմանում,
պետություն – մասնավոր համագործակցության տարբերակների մշակում,
Սևանա լճում ձկան բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանների
ստեղծում,
մայրական կազմի առանձնացում, ձկնկիթի և մանրաձկան արտադրություն,
ֆինանսավորող կառույցի ստեղծում,
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր
Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծությամբ զբաղվող իրավաբանական
անձանց միության ստեղծում,
ներդրողների ներգրավում,
գիտահետազոտական կենտրոնի և լաբորատորիայի ստեղծում,
մասնագետների պատրաստում և վերապատրաստում,
որակի և անվտանգության հավաստագրման համակարգի ներդնում,
բրենդի ստեղծում, դիրքավորում և առաջմղում:
Ծրագրի իրականացումից ակնկալվող տնտեսական, սոցիալական և բնապահպանական արդյունքներն են.
1. Ծրագրի առաջին 10 տարիների ընթացքում հասնել տարեկան մոտ 50 000 տոննա ձկան արտադրության, վերամշակման և արտահանման, որի արժեքը կկազմի շուրջ 154 մլրդ դրամ:
2. Յուրաքանչյուր տարի արտադրվող ձկան 1.5% լիճ բաց թողնել (ծրագրված հզորության ապահովման պարագայում լիճ բաց թողնվող ձկան քաշը կկազմի տարեկան շուրջ 750 տ):
3. Տարեկան 10 000 տ և ավելի ձկան արտադրության պարագայում Հայաստանում ձկան կերի արտադրության լուրջ նախադրյալներ կստեղծվեն: Սա իր հերթին հնարավորություն կտա խթանելու բուսաբուծությունը, քանի որ ձկան կերի բաղադրության ավելի քան 50-70%-ը տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր են:
4. Սևանի իշխանի արտադրության ոլորտում 2500-3000, իսկ ընդհանուր արժեշղթայում` 5000-6000 աշխատատեղի ստեղծում:
5. Ստեղծվող տնտեսությունների կողմից վճարվող գումարների հաշվին Սևանի հիմնադրամի հզորացում` Սևանա լճի ավազանի խնդիրների լուծման նպատակով: Ծրագրված հզորության ապահովման պարագայում այդ գումարը կկազմի տարեկան շուրջ 23 մլրդ դրամ:
Կարճ հասցե: javakhq.info/u/4445.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :