Սևանա լճի մակարդակի փոփոխման ժամանակագրություն

Սևանա լճի մակարդակի փոփոխման ժամանակագրություն
1923 – Սկսվում է լճի ջրերի օգտագործումը տնտեսական նպատակներով
 
1931 – Հայտնվում է լճի մակարդակն իջեցնելու գործողությունների առաջին ծրագիրը, որի համաձայն, հիսուն տարում այն պետք է իջներ 55 մետրով։ Ընդ որում, Սևանից պետք է Փոքր Սևանի տեղում մնար 299 կմ2 տարածքով մի փոքրիկ լիճ։
1933 – Սկսվեցին լճից ջուրը բաց թողնելու աշխատանքները։ Աշխատանքներն ավարտվեցին 1949 թվականին. տարեկան լճի մակարդակն իջնում էր ավելի քան մեկ մետրով։
1950-ականների վերջ – Սկսվում է լճի մակարդակի իջեցման նախագծի վերանայումը։
1961 – Հրապարակվեց Հայկական ԽՍՀ ԳԱ զեկույցը, որում ասվում էր լճի մակարդակի իջեցման աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այդ ժամանակ լճի մակարդակն արդեն հասցրել էր իջնել 13.7 մետրով։ Ընդունվեց որոշում՝ Որոտան և Արփա գետերի ջրերն ուղղել դեպի Սևան։
1981 – Սկսվում է նախագծի իրականացումը։ Արփա գետի Կեչուտ ջրամբարից մինչև Սևանի ափի Արծվանիստ գյուղ կառուցվում է 48.3 կմ երկարության թունել։ Այնուհետև, սկսվում է 21.7 կմ երկարության Որոտան-Արփա թունելի շինարարությունը։
2003 – Ավարտվում է դեռևս Սպիտակի երկրաշարժի և դրանից հետո սկսված, պատերազմի պատճառով դադարեցված Որոտան-Արփա թունելի շինարարությունը։ Այդ ժամանակ լճի մակարդակը կայունանում է նախնականից քսան մետր ցածր դիրքի վրա։
2006 – Լճի մակարդակի բարձրացումը նախորդ տարվա համեմատ կազմում է 41 սմ։
2006–2010 – Լճի մակարդակը բարձրանում է տարեկան 25-35 սմ չափով
Կարճ հասցե: javakhq.info/u/4433.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :