Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հուլիսի 3-ին, ժամը 13.30-ին, Երևանի Փիրումյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա և 69-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 3-ին, ժամը 14.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 2-ին, ժամը 22.40-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 4-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ 29-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» բեռնատարին. «Նիսան» -ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 3-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհի Արևաբույր գյուղում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքնան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղում իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 36-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 3-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքհֆ'ով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 3-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Վահան-Ճամբարակ ճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 3-ին, ժամը 20.05-ին, Նարեկ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում «Ֆոլքսվագեն Քեդդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ԲՄՎ- 525 I» մակնիշի ավտոմեքենան Սիսիան քաղաքի Գայի փողոցում բախվել է ՊՆ զորամասի պատին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հուլիսի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Սկանիա» բեռնատարի վարորդը Նոյեմբերյանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Կարճ հասցե: javakhq.info/u/4423.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :