Սևանա լճի բնապահպանական խնդիրները

Սևանա լճի բնապահպանական խնդիրները

Սևանա լիճն իր ֆիզիկական, քիմիական, կենսաբանական ցուցանիշներով համարվում է քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար: Ցավոք, սկսած 30-ական թվականներից Սևանա լճի ջրի ինտենսիվ և ոչ հաշվենկատ օգտագործման հետևանքով խախտվել է լճի հավասարակշռությունը՝ առաջ բերելով ջրակենսաբանական պրոցեսների և ամբողջ էկոհամակարգի խաթարում, որի շարունակման դեպքում վտանգվում է Սևանա լճի՝ որպես քաղցրահամ ջրամբարի գոյությունը: Վերջին տասնամյակների ընթացքում Սևանա լճի էկոլոգիական վիճակը խիստ վատթարացել է, որի համար հիմք են հանդիսացել հետևյալ պատճառները` 1. ջրի մակարդակի իջեցումը, 2. թունաքիմիկատների և օրգանական նյութերի հոսքը 3. անթրոպոգեն բացասական ազդեցությունը լճի հարուստ կենսաբազմազանության վրա:

1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն և ոռոգում) խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի ջրի կորուստը բերեց մի շարք բացասական հետևանքների`

Մակրոֆիտների կենսազանգվածի և ադապտացիոն ներուժի կրճատում:

Լճի կենտրոնական հատվածում հիպոլիմնիոնի վտանգավոր կրճատում, ուր տեղի է

ունենում օրգանական նյութերի հանքայնացում: Երբ այդ հատվածը լավ զարգացած է, լիարժեք հանքայնացում է տեղի ունենում առանց ջրում լուծված թթվածնի պարունակության կրճատման:

Լճի էկոհամակարգի ֆունկցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ և ջրում

նյութի կենսաքիմիական շրջապտույտի խախտում:

Լճի ջրի միջին ջերմաստիճանի բարձրացում:

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր Բոլոր վերը նշված գործոնները իրենց ազդեցությունն են ունեցել լճի էտրոֆիկացման (ճահճացման, ծաղկման) գործընթացում: Լճի ծերացման (ճահճացման) գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 40 C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Եթե ջրի ծավալը և խորությունը նվազում է, ապա վերանում է նաև այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետևանքով լիճը սկսում է ճահճանալ: Մեծ Սևանում շերտը լիովին բացակայում էր, Փոքր Սևանում այն կար աննշան չափով, սակայն ճահճացման երևույթներն արդեն տարածվում են նաև Փոքր Սևանի վրա. ջուրը կանաչում էր և ծաղկում ջրիմուռներով: Իր հերթին ճահճացման հետևանքով լճի հատակում էականորեն պակասել էր լուծված թթվածնի քանակը, կրճատվել էր ջրի թափանցիկությունը 13 մ-ից մինչև 3 մ: Լճում ձկնային պաշարները կրճատվել էին մոտ 50 անգամ, և հատկապես տուժել էին էնդեմիկ տեսակները:

Սևանա լճի մակարդակի իջեցմանը զուգահեռ, ջրհավաք ավազանում տնտեսության տարբեր ճյուղերի ինտենսիվացման հետևանքով, զգալիորեն աճեց կենսածին տարրերով, ծանր մետաղներով և թունաքիմիկատներով հարուստ հոսքային ջրերի քանակը, որոնք թափվում են լիճ: Միջին հաշվով

Կարճ հասցե: javakhq.info/u/4417.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :