Գոհաբանական աղոթք Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցում

Գոհաբանական աղոթք Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցում

Մեկ տարի առաջ հուլիսի 1-ին վերաօծվեց Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցին և հանդիսավորությամբ բացվեց Արցախի հերոսամարտի մասնակից Արթուր Ղարիբյանի հուշաքարը ու որոշվեց այդ օրը հռչակել որպես հիշատակի օր։

Այսօր, Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցում, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը՝ հոգևոր դասի մասնակցությամբ, կատարեց գոհաբանական մաղթանք, ապա հանդես եկավ խոսքով։ Եկեղեցում հավաքված հավատացյալներին շնորհավորեց արդեն մեկ տարի գյուղում գործող եկեղեցի ունենալու կապակցությամբ։ Նրանց հորդորեց մշտապես այցելել եկեղեցի, մասնակցել եկեղեցական արարողություններին և աղոթել։ Այնուհետև, Արթուր Ղարիբյանի հուշաքարի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն։

Աղբյուրը՝  Javakhk Media.com

Կարճ հասցե: javakhq.info/u/4366.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :