Խնդրում եմ, տղերք, դուք կարող եք այս խնդիրը լուծել, ձեր ձեռքերում է․ Սամսոն Գրիգորյան

Խնդրում եմ, տղերք, դուք կարող եք այս խնդիրը լուծել, ձեր ձեռքերում է․ Սամսոն Գրիգորյան

Սամսոն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Բոլոր ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, երբեք ինձ համար ոչինչ չեմ խնդրել և ոչ էլ կխնդրեմ։

Հիմա խնդրում եմ բոլորիդ, պետք է ամեն ինչ անենք, որ էս լույս տղուն՝ Հայկին, թև ու թիկունք կանգնենք։
Հայկը Ապրիլյան Քառօրյայի վիրավորված հերոսներիցա։ Ծանր վիրավորումա ստացել, մինչ այժմ անտրտունջ իր գործն էր անում և իր հոգսերը անձամբ էր հոգում։
Գալիս իմ խանութից անվտանգության տեսախցիկներ էր գնում և տեղադրում, հա տեղադրում, էտ վիճակով էս տղեն տեսախցիկ էր տեղադրում ու ապրում, ոչ ոքին նեղություն չէր տալիս։ Անկեղծ զարմանում էի, ո՞նց կարողա սկզբում սայլակին նստած, և հետո ձեռնափայտերով մի կերպ շարժվող տղեն տեսախցիկներ տեղադրի։

Ինքը անում էր.
Ինքը չէր տրտնջում ու կառավարության շենքի դիմաց իրեն պատռում.
Հիմա Հայկի վիճակն արդեն ծայրահեղ է, ասկոլկան հասել է ողնուղեղին, և ամեն պահը կարող է ճակատագրական լինել, բուժում է պետք Գերմանիայում, այստեղ միանշանակ եզրակացրել են, որ չեն կարող։

Բայց այս տղան ընկել է բյուրոկրատական քաշքշուկների մեջ, անվերջ թղթեր է տանում-բերում։

Խնդրում եմ, տղերք, դուք կարող եք այս խնդիրը լուծել, ձեր ձեռքերում է։Խնդրում եմ Հայկի հարցով զբաղվել, խնդրում եմ առաջին և վերջին անգամ։

Nairi Sargsyan ջան, խնդրում եմ վարչապետին տեղյակ պահել։

Arsen Torosyan ջան, խնդրում եմ անձամբ զբաղվել այս հարցով։
Իմ բազմահազարանոց ընկերներ, խնդրում եմ այս հարցը այնպես բարձրացնել ու տարածել, որ շատ արագ լուծում տանք։

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4358.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :