Ապարանում քանդակագործության սիմպոզիումն օդո՞վ է կազմակերպվել ու անցկացվել

Ապարանում քանդակագործության սիմպոզիումն օդո՞վ է կազմակերպվել ու անցկացվել

Վաղը` հունիսի 20-ին, Ապարանում տեղի ունեցող <<Ապագայի շարժվող արվեստ>> խորագրով՝ քանդակագործությանը նվիրված երկրորդ միջազգային սիմպոզիումի վերջին օրն է: Հիշեցնեմ, որ այն մեկնարկել էր հունիսի 1-ին:
Անաչառության համար պետք է նշեմ, որ նման միջոցառումները խթանում
 են տուրիզմի զարգացմանը, բայց Ապարան խոշորացված համայնքում առկա են ավելի լուրջ խնդիրներ, որոնք էականորեն ազդում են ո՛չ միայն տուրիզմի թերզարգացմանը, այլև ուղիղ համեմատական են տեղի բնակիչների կենսական պայմանների բացակայության հետ:

Հուսով եմ՝ կռահում եք, որ խոսքը Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ միջհամայնքային ավտոճանապարհի, մեղմ ասած, ոչ բարեկեցիկ վիճակի ու բնական գազի բացակայության մասին է:
Աշխարհի 16 երկրներից Ապարան ժամանած 23 քանդակագործներին կազմակերպիչները փորձում էին զարմացնել տեղանքի գեղեցիկ, տեսարժան վայրերով: Բայց միշտ չէ, որ վայրի բնությունը բավարար է զբոսաշրջությանը զարկ տալու համար: Վկա՝ Թթուջուրն ու Ձորագլուխը: Այստեղի գեղատեսիլ վայրերով էլ կարելի է զարմացնել ու հիացնել եկվորներին, բայց, ներողություն, ո՞ր ճանապարհով ենք նրանց տանելու Թուջուր կամ Ձորագլուխ, այն, որով անցնելն ուղղակի անտանելի՞ է, թե՞ օդային տրանսպորտ կա, տեղյակ չենք։ Իհարկե, ես դեմ չեմ մշակութային որևէ միջոցառման, բայց միշտ դեմ եմ եղել, և հիմա էլ դեմ եմ, երբ մեր  հսկայական համայնքի բյուջեն տեղին չի օգտագործվել։ Բոլորը հավասարապես հարկեր են վճարում, բայց դրանից օգտվելու ժամանակ հավասարության մասին խոսք անգամ լինել չի կարող։

Եթե ոմանց թվում է, թե թթուջրեցիներին ու ձորագլխեցիներին դուր են գալիս այդ ավերակ ճանապարհները, ապա ասեմ, որ չարաչար սխալվում են, ամենակարևորը՝ եթե ոմանք մտածում են, որ այդ երկու գյուղերի բնակիչները <<ճանապարհ փակելու նուրբ արվեստին>> չեն տիրապետում, ապա իզուր են այդպես մտածում, որովհետև մարդկանց համբերությունն սպառվում է։
Եվ վերջում՝ շնորհակալություն Ապարանի համայնքապետարանին՝ սիմպոզիումի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար։ Շնորհակալություն <<Գնթունիք>> ՍՊԸ-ին ու <<Եվրասիա>> բարեգործական  ՀԿ-ին։
Հ
․Գ․ Ի դեպ, ինչ կապված է Ապարանի հետ, կապված է նաև <<Գնթունիք>> ՍՊԸ-ի հետ:
Ու չմոռանանք, որ Ապարանի համայնքապետարանը բյուջեն աղքատիկ է
սիմպոզիումն օդո՞վ է կազմակերպվել ու անցկացվել․․․

Իշխան ԹՈՎՄԱՍՅԱՆ

Կարճ հասցե: javakhq.info/u/4304.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :