Հանրային կենտրոն՝ Փոկայում

Հանրային կենտրոն՝ Փոկայում

Այսօր Նինոծմինդայի շրջանի փոկա գյուղում տեղի ունեցավ Հանրային կենտրոնի բացման արարողությունը: Նորակառույց շենքի բացման և այսուհետ շահագործման հանձնելու արարողությունը կատարվեց Թբիլիսից ժամանած Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի ներկայությամբ, ով այդ նպատակով էլ ժամանել էի Փոկա գյուղ:

Շենքի բացման արարողությանը Թեա Ծուլիկիանին հանդես եկավ ողջույնի խոսքերով՝ նշելով, որ անչափ շնորհակալ է դպրոցի տնօրենից և ուսուցիչներց վրացերենին մեծ տեղ տալու, հայ-վրացական դարավոր կապը պահելու և էլ ավելի ամրապնդելու գործում իրենց մեծ ավանդը ներդնելու հարցում:

Նա նաև նշեց Վրաստանի համար ուրախալի այն փաստը, որ Փոկա գյուղից մեծ թվով ուսանողներ են ունենում Թբիլիսիի բուհերը, և ուսանողներից շատերն աչքի են ընկնում գերազանց առաջադիմությամբ: Նմանատիպ սաներից է նաև Ջիվան Մկրտչյանը, ով, ի պատիվ արդարադատության նախարարի, կազմակերպել էր իր աշխատանքների ցուցադրությունը՝ ձեռագրանմուշների, նկարների և նախշազարդ պատկերների ցուցահանդես հայատառ և վրացատառ:

«Այստեղ գտնվող Ջիվանի և մի քանի այլ սաների առաջարկով ենք նախաձեռնել այս շենքի կառուցումը»,- նշեց Թեա Ծուլուկիանին:

Նորակառուց շենքն ունի նիստերի դահլիճ, էլեկտրոնային գրադարան, համակարգչային սրահ` հագեցած տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Արդարադատության նախարարի կողմից իրականացվող այս ծրագիրը տարածվելու է ամբողջ Վրաստանի գյուղերով:

Աղունիկ Հովհաննիսյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4288.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :