Ախալցխայի հայերը «Սասնա ծռեր»-ին աջակցելու հավաք են անցկացրել

Ախալցխայի հայերը «Սասնա ծռեր»-ին աջակցելու հավաք են անցկացրել

«Մենք՝ Ախալցխայի հայերս, կանգնած ենք տղաների կողքին, ժողովրդի կողքին: Հայաստանը միայն ՀՀ քաղաքացիներինը չէ, Հայաստանը ողջ հայերինն է: Բոլորս էլ ուզում ենք ունենալ արժանապատիվ, զարգացած հայրենիք»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ախալցխայի հայերից մեկը՝ Մարտուն Սրապյանն այսօր Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում Հայաստանում 15 օր ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին աջակցության հավաքի ժամանակ: 

Akhaltskha.net-ը տեղեկացնում է, որ հավաքվածները կոչ են հղել ՀՀ իշխանություններին ամեն գնով զերծ նալ արյունահեղությունից ու հետագա լարվածությունից: Հավաքվածները նշել են, որ «Սասնա ծռեր» խմբի տղաները Արցախի համար կռված մարտիկներ են ու չպետք է թույլ տալ, որ նրանց արյունը թափվի:

Հավաքվածները նաև դատապարտել են ոստիկանության կողմից հուլիսի 29-ին իրականացված բռնությունները, որի ընթացքում վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ: 

Տեղի հոգևորականների հետ հավաքված հայերն աղոթել են Հայաստանի խաղաղության համար: 

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4278.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :