Վրաստանի Խորհրդարանի 27 պատգամավորներ չորս տարվա ընթացքում ոչ մի հայտարարությամբ հանդես չեն եկել

Վրաստանի Խորհրդարանի 27 պատգամավորներ չորս տարվա ընթացքում ոչ մի հայտարարությամբ հանդես չեն եկել

Վրաստանի խորհրդարանի 27 պատգամավորներ իրենց գործունեության չորս տարիների ընթացքում որևիցե հայտարարությամբ հանդես չեն եկել: Նրանց թվում է նաև Նինոծմինդային շրջանից ընտրված հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը: 

Ըստ «Թրասնփարենսի ինթերնեյշնլ-Վրաստան» հասարակական կազմակերպության տվյալների. որն իրազեկում է 2015թ.-ին պատգամավորների կատարած գործունեության մասին, «լռակյաց» պատգամավորներն են` Վլադիմիր Աչբա, Ռոլանդ Ախալյա, Գոդերձի Բուքիա, Կախա Բուցխրիկիձե, Վալերի Գելաշվիլի, Կոբա Դավիթաշվիլի, Դավիթ Դարցմելիձե, Զուրաբ Զվիադաուրի, Ալեքսանդր Թամազաշվիլի, Գեորգի Կարբելաշվիլի, Զազա Կեդելաշվիլի, Գոգի Լիպարտելիան, Ալի Մահմեդով, Հենզել Մկոյան, Կոբա Նակոպիա Ռամազ Նիկոլիաշվիլի, Գեորգի Պեիկրիշվիլի, Լևան Կարդավա, Թամազ Կաչեիշվիլի, Լիկոլոզ Կիպշիձե, Ռևազ Շավլոխաշվիլի, Թեյմաուրազ Չխիաձե, Սերգո Խաբուլիան, Ռոստոմ Խալվաշ, Թենգիզ Խուբուլուր,Վիկտոր Ջափարիձեն և Թամազ Ջափարձեն: 

2015 թվականի ընթացքում խորհրդարանում ելույթների թվով առաջին տեղում է պատգամավոր Էկա Բեսելիան (113 ելույթ), որին հաջորդում են Խաթունա Գոգորիշվիլին և Չիորա Տակտակիշվիլին ( 112-ական ելույթ ):

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4272.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :