Վաչիանում մոր և 3 երեխաների սպանությունը կատարելու կասկածանքով 24-ամյա համագյուղացի է ձերբակալվել

Վաչիանում մոր և 3 երեխաների սպանությունը կատարելու կասկածանքով 24-ամյա համագյուղացի է ձերբակալվել

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է  նույն գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Նոդար Ա.-ն։ Վերջինս եղել է Քաչոտյանների հարևանը, ամուսնացած է, ունի մեկ երեխա։ 

Համաձայն Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ ձերբակալվածը ինքնախոստովանական ցուցմունք է տվել: 

Կասկածյալը պատմել է, որ սկզբում ջարդել է պատուհանը, մտել տուն։ Ապակու կորտվելու ձայնից արթնացել է տան տիրուհին, ապա նաև աղջիկները։ Վերջիններս դիմադրություն են ցույց տվել, և Նոդար Ա.-ն բութ գործիքով հարվածել է մորը, ապա` աղջիկներին՝ գլխի հատվածում։ Այնուհետև փորձել է հրդեհել տունը, ստեղծել գազի արտահոսք, որից խեղդվել է 5-ամյա քնած փոքրիկը։

Դեպքի հարակից տարածքում հայտնաբերվել են սպանվածների բջջային հեռախոսները, որոնք տարվել են փորձաքննության: 

Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածի երրորդ մասով՝ դիտավորյալ սպանություն կատարելու հիմքով: 

Շրջանառվող տեղեկություններ կան, որ Ն.-ն ալկոհոլի ազդեցության տակ է եղել և տուն է մտել գողության նպատակով։ Սակայն պաշտոնական տեղեկություններ այդ մասին դեռևս չկան։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Սամցխե –Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի տներից մեկում հարևանները հայտնաբերել էին 37-ամյա Օֆելյա Քաչոտյանին և նրա 5, 16, և 18-ամյա երեք երեխաների դիերը:

 

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4271.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :