Ջավախքի Վաչիան գյուղում մորն ու 3 երեխաներին սպանված են հայտնաբելել

Ջավախքի Վաչիան գյուղում մորն ու 3 երեխաներին սպանված են հայտնաբելել

Ողբերգություն է տեղի ունեցել Սամցխե -Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում: Գյուղի տներից մեկում հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանին և նրա 5, 16, և 18 ամյա երեք երեխաներին: Կինը ապրել է իր երեք երեխաների հետ, ամուսինը Ռուսաստանում է, մեկնել էր արտագնա աշխատանքի:

Ընտանիքի մահվան պատճառներից դեռ ոչ մի ստույգ տեղեկություն հայտնի չէ:  Ըստ նախնական տվյալների՝ նրանք երկու օր մահացած են մնացել՝ նախքան հարևանների ահազանգը:

 Ըստ «Ռուսթավի 2»-ի հաղորդած տվյալների, մայրը և 16 ու 18 ամյա դուստրերը մահացել են գլխին հասցված բութ գործիքի հարվածի հետևանքով, իսկ 5 ամյա տղային խեղդամահ են արել: Ողջ գիշեր դեպքի վայրում աշխատել են դատաբժշկական փորձագետներ: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ հրաժարվում է մեկնաբանել, թե կոնկրետ որ հոդվածի համաձայն է հարուցվել քրեական գործ:

Կարճ հասցե: javakhq.info/u/4269.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :