Թբիլիսիում կանցկացվի հայկական տոլմայի փառատոն

Թբիլիսիում կանցկացվի հայկական տոլմայի փառատոն

Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  կկայանա  հայկական ազգային ուտեստի՝ տոլմայի ավանդական  մրցույթ-փառատոնը`  «Տոլմա 2016»-ը:

Միջոցառման մասնակիցները ոչ միայն ցույց կտան իրենց խոհարարական հմտությունները, այլ նաև կհամտեսեն ազգային ուտեստից: Փառատոնը կանցկացվի  Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում` ժամը 13.00-ին: Մուտքն ազատ է:

Կազմակերպիչները հայտնում են, որ մասնակիցներին թույլ է տրվելու ժյուրիին ներկայացնել տարբեր տեսակի տոլմաներ: Նշվում է, որ, մասնավորապես, կողջունեն նորարարությանները և իմպրովիզացիան:

«Ժյուրիի անդամները պետք է գնահատեն համը, տեսքը և մատուցման ձևը: Հաղթողներին սպասվում է հաճելի անակնկալ: Փառատոնը կուղեկցվի երգ ու պարով»,-հայտնում են կազմակերպիչները:

Փառատոնին մասնակիցների թիվը սահմանափակ չէ: Յուրաքանչյուրը կարող է մասնակցել մրցույթին` նախապես հայտագրվելով «Հայարտուն» կենտրոնում կամ զանգահարելով 593-39-71-70 հեռախոսահամարին:

 Հայկական  տոլմայի մրցույթ-փառատոնը՝ «Տոլմա-2016»-ն անցկացվում է Վրաստանի մայրաքաղաքում չորրորդ տարին անընդմեջ:

Միջոցառումը կազմակերպել է Վրաստանի «Շուշանիկ»   հայ կանանց միության,«Հայարտուն» կենտրոնի և Վիրահայոց թեմի աջակցությամբ:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4268.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :