Լարսը չի կարող բացվել անձրևի պատճառով

Լարսը չի կարող բացվել անձրևի պատճառով

Վրաստան- Ռուսաստան սահմանային ճանապարհի՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածի բացումը  հետաձգվել է ուժեղ անձրևների պատճառով: Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը: Ճանապարհը նախատեսված էր բացել Վրաստանի ժամանակով ժամը 17:00-ին-ին:

«Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, բայց անձրևի պատճառով չկարողացանք բացել ճանապարհը: Մոբիլիզացվել է նաև պարեկային ոստիկանությունը», — հայտնել է նախարարության մամլո քարտուղար Խաթունա Պայչաձեն:

Այն բանից հետո, երբ կվերականգնվի երթևեկությունը, ճանապարհը կլինի հատուկ հսկողության տակ:

Հիշեցնենք` հունիսի 23-ին սելավի պատճառով  Թերեք գետը դուրս էր եկել հունից և վնասել Վրաստանի ռազմական մայրուղու Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի (134-135 կմ)  800մ հատվածը:

 

Կարճ հասցե: javakhq.info/u/4265.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :