Այսօր կբացվի Վրաստանի և Ռուսաստանի Դարալյան կիրճով հատվող ավտոճանապարհը

Այսօր կբացվի Վրաստանի և Ռուսաստանի Դարալյան կիրճով հատվող ավտոճանապարհը

Վրաստանի և Ռուսաստանի Դարալյան կիրճով հատվող ավտոճանապարհը այսօր կբացվի: Այս մասին երկուշաբթի հայտնել են Վրաստանի տրանսպորտի վարչությունից:

 Երթևեկությունը ավտոճանապարհով բաց կլինի բոլոր տեսակի մեքենաների համար, սակայն երթևեկել կթուլատրվի հատուկ ռեժիմով:  Երթևեկությունը կվերահսկի պարեկային ոստիկանությունը

 Սելավը Վրաստանի ռազմական ճանապարհին առաջացել էր հունիսի 23-ին: Թերեք գետը վարարել էր և ոչնչացրել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (134-135 կմ) ավտոճանապարհի 800 մետր հատվածը:

Վրաստանի իշխանությունները ահնապաղ սկսել էին ավտոճանապարհի մաքրման աշխատանքները: Առաջին հերթին անհրաժեշտ էր մոլեգնող Թերեքը  վերադարձնել նորմալ հունի, որը մասնագետներին հաջողվել է միայն վեց շուրջօրյա աշխատանքների արդյունքում: 

Բեռնատարների վարորդներին, որոնք տեղեփոխել են փչացող ապրանքներ, առաջարկել են այլընտրանքային երթուղի Ադրբեջանի միջով՝ դեպի Ռուսաստան:

Բացի այդ, Հայաստանից 55 բեռնատար մեքենաներով տարվող թարմ միրգ- բանջարեղենը Ռուսաստան են հասցվել ծովով:

Ռազմական ճանապարհի խցանումը վերացվել է: Այժմ այնտեղ մնացած իննը բեռնատար մեքենաները համբերատար սպասում են ավտոճանապարհի բացմանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/4264.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :