Վրաստանում կենսաթոշակները կավելանան 12,5 % -ով

Վրաստանում կենսաթոշակները կավելանան 12,5 % -ով

Վրաստանում հուլիսի 1-ից կենսաթոշակառուները կստանան ամսական 180 լարի (մոտ $ 75):   Համապատասխան փոփոխություններն ուժի մեջ են մտել կառավարության որոշմամբ: 

Բացի այդ, ըստ փոփոխությունների, կենսաթոշակառուները, որոնք բնակվում են լեռնային շրջաններում, սեպտեմբերի 1-ից կստանան ամսական 216 լարի (ավելի քան $ 92), ինչը 20 % -ով ավելին է ընթացիկ վճարումներից:

Վրաստանում այսօր կենսաթոշակառուները ստանում են 160 լարի (մոտ $ 66):

Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեյենկոն նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում կենսաթոշակներն ավելացել են 65% -ով:

«Կենսաթոշակի ընդհանուր բյուջեն 2012թ. կազմել է 1.045 մլրդ լարի, իսկ այս տարի՝ 1570 մլրդ, այսինքն, կենսաթոշակային ապահովումն ավելացել է կես միլիարդով», - ասել է Սերգեյենկոն:

Ըստ նրա, նույնքան կարևոր է նաև թոշակառուների թվաքանակը. վերջին չորս տարվա ընթացքում փոխվել է կենսաթոշակառուների ընդհանուր թիվը: Ըստ առողջապահության նախարարություն, այսօր Վրաստանում հաշվառվել 713,000 կենսաթոշակառու, ինչը 33 հազարով ավելի է, քան 2012 թվականին:

Համաձայն վիճակագրական տվյալների, 2016թ. սկզբին միջին քաղաքացու սպառողական նվազագույն զամբյուղը կազմել է 145,5 լարի:

2017թ. Վրաստանի կառավարությունը նախատեսում է երկրում իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ: Մյուս տարվա հոկտեմբերից ծրագրվում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում:

Կարճ հասցե: javakhq.info/u/4262.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :